Բաժիններ՝

Սաակաշվիլու կուսակցությունը չունի կառավարության հրաժարականը պահանջելու բարոյական իրավունք. Բուրջանաձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը բարոյական իրավունք չունի՝ սկսելու համար կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգ:

ՄԱՇ-ը պլանավորում է այս շաբաթ ձեռնամուխ լինել ստորագրություններ հավաքելուն՝ Վրաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու համար: Ընդդիմադիրնեն այդ մասին հայտարարել են մարտի 21-ին Թբիլիսիի կենտրոնում անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ:

Բուրջանաձեն հայտարարել է. «ՄԱՇ-ը չունի որևէ բան պլանավորելու ու հայտարարելու բարոյական իրավունք: Դա տարրական ճշմարտություն է, և շատ ցավալի է, որ մենք ստացել ենք այնպիսի կառավարություն, որը ՄԱՇ-ին հնարավորություն է տվել անել այն, ինչը նրանք իրենց թույլ են տալիս այժմ»:

Բուրջանաձեի խոսքերով՝ իշխող «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչներն ու Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով ժամանակին հիմնել է այդ դաշինքը, «վաճառել են վրաց ժողովրդին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս