Բաժիններ՝

Ռուսական ավիաընկերությունները հրաժարվում են միջազգային չվերթներից

Москва 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ռուսական ավիաընկերությունները հրաժարվում են դեպի արտերկիր չվերթներ իրականացնելուց: Ավիափոխադրողները կազմել են ավելի քան 70 միջազգային երթուղիներից բաղկացած ցուցակ, որոնցով նրանք չեն պատրաստվում թռչել:

Նրանց հայտարարությունը մինչև մարտի վերջ դիտարկելու է տրանսպորտի նախարարությանը կից միջգերատեսչական հանձնաժողովը: Չվերթներից հրաժարվելու հարցում առաջատարնեն են TransAero և UTAir ավիաընկերությունները:

Նրանք կրճատել են գրեթե երկու տասնյակ ուղղություններ, այդ թվում նաև դեպի Հավանա ու Մումբայ, Բարսելոն ու Թել-Ավիվ: Ավիաընկերությունները հաշվարկել են, որ այդ երթուղիները շահութաբեր չեն: «Ռոսավիացիայի» տվյալներով՝ այս տարվա հունվարին UTAir-ն արդեն իսկ հայտարարել է 22 միջազգային երթուղուց հրաժարվելու մասին:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե աշխարհի լավագույն ավիաընկերությունը՝ հոնգկոնգյան Cathay Pacific-ը, առաջիկայում դադարեցնելու է չվերթները Հոնգկոնգից դեպի Մոսկվա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս