Բաժիններ՝

Ռուսաստանի կողմից Ղրիմում միջուկային զենք տեղակայելը չի առնչվում ԱԷՄԳ-ին. Ամանո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն երեկ Վաշինգտոնում անցկացված միջազգային կոնֆերանսի հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմում միջուկային զենքի տեղակայումը չի առնչվում ԱԷՄԳ-ին. «Դա դուրս է գալիս ԱԷՄԳ-ի նպատակներից»:

ՌԴ ԱԳՆ-ի սպառազինությունների չտարածման ու վերահսկման հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվան իրավունք ունի Ղրիմում տեղակայել միջուկային զենք:

Ուլյանովը նշել էր, որ Ռուսաստանը ներկա դրությամբ չունի այդպիսի պլաններ. «Բնականաբար, Ռուսաստանն իրավասու է միջուկային զենք տըեղակայել իր տարածքում` յուրաքանչյուր շրջանում, եթե դա համարի անհրաժեշտ:

Նախորդ տարվա դեկտեմբերի կեսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չէր բացառել, որ Ղրիմում կարող է տեղակայվել ռուսական միջուկային զենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս