Պորոշենկոյին քիչ ժամանակ է մնացել. Սաակաշվիլի

Обозреватель‎-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին քիչ ժամանակ է մնացել՝ ուժեղացնելու համար ազգային անվտանգությունը:

Սաակաշվիլին հայտարարել է, որ իրենց վերջին հանդիպման ժամանակ Պորոշենկոն հայտարարել է, որ երկրում չեն կարող գտնվել մասնավոր ինչ-ինչ բանակներ: Նա հավելել է, որ Պորոշենկոն ցանկանում է խախտել այն ավանդույթը, որ ամեն նոր իշխանություն ավելի վատն է լինում նախորդից, և որ անհրաժեշտ է դա անելու հնարավորություն ընձեռել նրան:

Պատասխանելով նախագահի տրամադրության տակ առկա ժամանակային ռեսուրսի մասին հարցին՝ Սաակաշվիլին հայտարարել է, որ Պորոշենկոյին շատ քիչ ժամանակ է մնացել. «Մնացել է մի քանի ամիս, քանի դեռ չեն գնել պատգամավորներին, չեն կիսել մեդիան, ոչ իշխանական սեկտորը չի վարկաբեկվել, ինչը թշնամին կօգտագործի ազգային անվտանգության քայքայման համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031