ԱՄՆ-ին մտահոգում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության համար իրավիճակի վատթարացումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնը նախկինի նման մտահոգ է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, այդ թվում նաև ԶԼՄ-ների ու լրագրողների համար իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Այս մասին ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բերը.

«Մենք Ադրբեջանին կոչ ենք անում հավատարիմ գտնվել սեփական պարտավորություններին ու հարգել քաղաքացիների իրավունքները, այդ թվում նաև նրանցը, ովքեր աշխատում են ԶԼՄ-ներում, որպեսզի մարդիկ ազատ արտահայտեն իրենց հայացքները՝ չվախենալով բռնություններից:

Տեղի ՀԿ-ների տվյալներով, 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ քաղաքական դրդապատճառներով ազատազրկման է դատապարտվել առնվազն 12 լրագրող: Նրանց թվում է հայտնվել նաև լրագրող Խադիջա Իսմայլովան»:

Տեսանյութեր

Լրահոս