Ռիգայի գագաթաժողովում որոշում չի ընդունվի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև վիզային ռեժիմի վերացման մասին
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ որոշում չի ընդունվի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև գործող վիզային ռեժիմը վերացնելու մասին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցիչ Յան Տոմբինսկին.
«Նման որոշում չի լինի նրա համար, որ ժամանակ չկա, որպեսզի ընդունվի այդպիսի որոշում: Ներկայումս Ուկրաինայում աշխատում է ԵՄ-ի փորձագիտական առաքելությունը, որը պետք է համոզվի վիզային երկխոսության շրջանակներում Ուկրաինայի ստանձնած պարտավորությունների կատարման հարցում:
Դրանից հետո Եվրոպական հանձնաժողովը կանի իր եզրակացությունները և համապատասխան գնահատականները կփոխանցի ԵՄ-ի անդամ երկրներին: Ռիգայի գագաթաժողովին մնացել է երկու ամիս: Դա շատ քիչ ժամանակ է, որպեսզի մշակվի այդ ամենը: Ներկա դրությամբ չկան գնահատականները, չկա Եվրահանձնաժողովի դիմումը, որովհետև նրանք դեռ աշխատում են դրանց վրա:
Նպատակը շարունակում է մնալ որպես այդպիսին, որևէ մեկը չեղյալ չի հայտարարել այն: Նպատակը ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ոչ վիզային ռեժիմ է: Անհրաժեշտ է ժամանակ՝ լուծելու համար տեխնիկական բոլոր հարցերը»: