Ինչպես հայտնի է՝ վաղը Աբովյան քաղաքում տեղի է ունենալու Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությունը, որին մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել ՀՀ երեք նախագահներին:
Ռուսաստանի Роспотребнадзор-ը թույլ չի տվել երկիր ներմուծել 5 տեսակի կոնյակ, որոնք արտադրում է վրացական «Ասկանելի եղբայրներ» ընկերությունը։
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան տրվել է ընդունելություն՝ ի պատիվ Բելառուսի Նախագահի և նրա գլխավորած պատվիրակության:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը առաջարկել է վերականգնել հանրապետության բնակիչների մուտքի հնարավորությունը YouTube վիդեոհոսթինգ։
Մեր ամբողջ գործունեությունն ու պայքարը մի կողմից եղել են Հայաստանի խնդիրները, մյուս կողմից՝ մեր սերնդի պատրաստումը: Իհարկե, սերնդափոխություն պետք է լինի, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն այս հարցով շուտ պետք է գլխի ընկած լիներ, սա էլ է ուշացած:
Ես այդ հայտարարությունը կորակեի անպարկեշտ, որովհետև ես վստահ եմ, որ Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որ իշխանության գալով` անի այն, ինչը պատկերացնում է Գալուստ Սահակյանը:
Մոմավառությունն ու ծիսական արարողակարգերը փոփոխություններ չեն իրականացնում: Իսկ փոփոխությունների կարող են հանգեցնել օրենսդրական նախաձեռնությունները և այլն:
Երկու օր առաջ նշեցինք Հաղթանակի օրը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս: Ընդհանրապես Հայաստանում տոնական միջոցառումները անցնում են ստանդարտ արարողակարգով, ամեն տարի հնչում եննույն շնորհավորական ուղերձներն ու մաղթանքները:
Թուրքիայի կառավարությունը պլանավորում է 2015 թվականին նշել 1915 թվականին Գալիպոլիի ճակատամարտում (Դարդանելի օպերացիա) տարած հաղթանակի հոբելյանական 100-րդ ամյակը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է վաղը` մայիսի 14-ին, Աբովյան քաղաքում կայանալիք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու բացման արարողությանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում հատկացված մանդատները վերցնելու է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Որպես վթարի պատճառ է նշվում ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը:
Այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացվեց ԿԸՀ-ում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցադիմումը ԿԸՀ մայիսի 11-ին կայացրած 107-Ա որոշումը վիճարկելու մասին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ինքնաբացարկի մասին դիմումներ է ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի Երևանի ավագանու 113 թեկնածուներից:
Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են երեք ուղղությամբ՝ ժողովրդավարություն, էներգետիկա ու անվտանգություն:
«Բարև Երևան» դաշինքով Երևանի ավագանու անդամ ընտրված Մեսրոպ Մովսիսյանը պատրաստվում է հրաժարվել մանդատից:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն հայտարարել էր, որ հետաքննությունը կասեցված է:
Նախագծի հեղինակները կարծում են, որ իրենց խաղաթղթերը հնարավորություն կտան ավելի արդյունավետ պայքար մղել ռուսալեզու հանցագործների դեմ:
Անկարա-Մերսին մայրուղու վրա հայտնաբերվել է 25 կիլոգրամ պայթուցիկ նյութ:
Ղ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել` Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:
«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երբեւիցե նման հարցով չի դիմել հանրապետության Նախագահին, եւ հոդվածում նշված խոսակցության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»
Ամենայն հավանականությամբ, նա գեներալ-գնդապետ է (ուսադիրներին առկա է գեներալական չորս հնարավոր աստղերից երեքը):
Այդ տեսանյութը համացանցում հայտնվել է ոչ վաղ անցյալում:
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո նախագահները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով…
Նա իրավունք չունի իր քաղաքական կարիերան կառուցել թուրք և սիրիացի ժողովուրդների արյան հաշվին:
Պլանավորված է, որ հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ կփոխանակեն երկկողմանի հարաբերությունների մի շարք առանցքային կետերի մասին:
Նա ընդգծել է, որ իր ամերիկյան այցի ժամանակ քննարկելու է Ռեյհանլըի պայթյունները և Թուքիան, դրա հետ կապված, մի շարք պահանջներ է ներկայացնելու ԱՄՆ-ին:
Այս մասին այսօր հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների գծով Դիտարկման խորհուրդը:
Սպառազինությունների մրցավազքը գտնվում է թեժ փուլում, այն դեռ իսկապես չի շահել հակամարտող կողմերից և ոչ մեկը: