Բաժիններ՝

Ամերիկացի կոնգրեսականների համար թողարկվել են «Ռուսական մաֆիա» անվանմամբ խաղաթղթեր (լուսանկարներ)

Newsru.com-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գործող Ռուսաստանի հետազոտությունների կենտրոնը թողարկել է «Ռուսական մաֆիա» անվանմամբ խաղաթղթերի կապուկ: Դրանցից յուրաքանչյուրում պատկերված է նախագծի հեղինակների կարծիքով՝ ռուսական կազմակերպված հանցավորության առավել ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը:

Այդ խաղաթղթերը նվիրելու են կոնգրեսականներին, հատուկ ծառայությունների աշխատակիցներին ու իրավապահներին, որոնք պետք է թշնամուն ճանաչեն դեմքով: Նախագծի հեղինակները կարծում են, որ իրենց խաղաթղթերը հնարավորություն կտան ավելի արդյունավետ պայքար մղել ռուսալեզու հանցագործների դեմ, որոնք իրենց ազդեցությունն ընդլայնում են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև՝ համայն աշխարհում:

Յուրաքանչյուր տարի «Ռուսական մաֆիա» խաղաթղթերի կապուկը կհամալրվի նոր դեմքերով և կվերատպագրվի: «Ռուսական մաֆիայի» տուզերն ունակ են խաթարել ամբողջական երկրների տնտեսությունը: Նշվում է, որ այս նախագիծը կարող է հարուցել միջազգային հնչեղությամբ սկանդալ:

1

2

3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031