Բաժիններ՝

Ուկրաինայի դատախազությունը վերսկսել է պատգամավորի սպանությանը Տիմոշենկոյի հնարավոր մասնակցության հետաքննումը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում վերսկսվել է պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանության գործով հետաքննությունը: Կասկածներ կան, որ պատգամավորի սպանությանը մասնակցել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի դատախազությունը: Ավելի վաղ Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն հայտարարել էր, որ հետաքննությունը կասեցված է: Դատախազությունը հայտնել է, որ հետաքննությունն իսկապես դադարեցվել է ապրիլի 26-ին, սակայն վերսկսվել է այսօր՝ մայիսի 13-ին:

Հետաքննության ժամանակ արված այդ ընդմիջումը կապված է մի շարք երկրներ միջազգային-իրավական հանձնարարականներ ուղարկելու հետ: Դրանով իսկ հետաքննությանը դադարեցումը կրել է տեխնիկական բնույթ:

Գործարար և քաղաքական գործիչ Եվգենի Շչերբանը սպանվել է 1996 թվականին, Դոնեցկի օդանավակայանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031