ԿԺԴՀ-ի ղեկավարը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին
Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ինը պաշտոնանկ է արել ժողովրդական զինված ուժերի հրամանատար (համարժեք է պաշտպանության նախարարին), գեներլ Կիմ Կյոկ Սիկին:
Վերջինիս այդ պաշտոնում փոխարինել է ավելի երիտասարդ և շատ ավելի քիչ հայտնի գեներալ Յանգ Յոնգ Նամը, ով ավելի վաղ եղել ԿԺԴՀ-ի ժողովրդական բանակի առաջին կորպուսի հրամանատար: Ամենայն հավանականությամբ, նա գեներալ-գնդապետ է (ուսադիրներին առկա է գեներալական չորս հնարավոր աստղերից երեքը):
Հարավկորեացի փորձագետի խոսքերով՝ պաշտպանության նախարարի պաշտոնում ավելի երիտասարդ զինվորականի նշանակումը վկայում է Կիմ Չեն Ինի ձգտման մասին՝ դուրս գալու համար գեներալական տարեց ընտրանու ազդեցության գոտից և ամրապնդել սեփական հեղինակությունը:
Չի բացառվում, որ այդ նշանակումը սկիզբ կդնի մասշտաբային բարեփոխումների՝ ուղղված հյուսիսկորեական զինված ուժերի ղեկավարության ընդհանուր երիտասարդացմանը: