«Դա դժվար է անգամ կոնյակ անվանել…». Ռուսաստանը թույլ չի տվել վրացական կոնյակի մուտքը շուկա
Ռուսաստանի Роспотребнадзор-ը թույլ չի տվել երկիր ներմուծել 5 տեսակի կոնյակ, որոնք արտադրում է վրացական «Ասկանելի եղբայրներ» ընկերությունը։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը։
«Դա դժվար է կոնյակ անվանել։ Այն, ինչ նրանք մեզ տրամադրել են, անգամ կոնյակի սպիրտ չի պարունակում»,- ասել է Роспотребнадзор-ի ղեկավար և երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Գեննադի Օնիշչենկոն՝ մեկնաբանելով կոնյակի որակը։ Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ «Ասկանելի եղբայրներ» ընկերության 9 տեսակի գինիների հարցում իր ղեկավարած կառույցը ոչ մի առակություն չունի։
Роспотребнадзор-ը արդեն ամիսներ շարունակ գրանցում է վրացական ընկերություններին, որոնք ցանկանում են Վրաստան մատակարարել հանքային ջուր և գինի։ ՌԴ պաշտոնյաների պատվիրակությունը այդ հարցով արդեն երկու անգամ այցելել է Վրաստան և այժմ ընդունում է համապատասխան փաստաթղթերն ու արտադրանքի նմուշները։
Արդեն գրանցում են ստացել վրացական մի քանի ընկերություններ, այդ թվում՝ «Մարնիսկարի», «Սաիրմե», «Ալավերդի» և այլ ընկերություններ։ Արտադրանքը Ռուսաստան մատակարարելու իրավունք է ստացել նաև IDS Borjomi Georgia ընկերությունը։ Ակնկալվում է, որ վրացական գինին և ջուրը ռուսաստանյան խանութներում կհայտնվեն արդեն այս տարվա ամռանը։
Ռուսաստանը Վրաստանից գյուղատնտեսական արտադրանք չի ներմուծում 2006 թվականից, երբ Роспотребнадзор-ը անորակ համարեց հարևան երկրի արտադրանքը։ Դա տեղի ունեցավ Ռուսաստանի և Ֆրաստանի հարաբերությունների սրման ֆոնին, թեպետ Օնիշչենկոն հավաստիացնում էր, որ արգելքը քաղաքականության հետ կապ չունի։ Վրաստանում համարում են, որ եթե չլիներ արգելքը, ապա ռուսաստանյան շուկայում հնարավոր կլիներ վաճառել տարեկան մինչև 10 միլիոն շիշ գինի։
«Ասկանելի եղբայրներ» ընկերության կայքում նշվում է, որ այն գինի է արտադրում 19-րդ արի 80-ական թվականներից։ Այժմ ընկերությունն ունի 140 հեկտար խաղողի այգիներ Կախեթիայում։ «Ասկանելի եղբայրներն» արտադրում է մի քանի տեսակի կոնյակ՝ «Ասկանելի» բրենդով, այդ թվում՝ «Ասկանելի էքստրա X.O.»` 50 տարվա հնեցման կոնյակը։