Բաժիններ՝

Կրեմլը հաստատել է. Նեթանյահուն վաղը Սոչիում կհանդիպի Պուտինի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին Սոչիում բանակցելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ով աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ պլանավորված է, որ հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ կփոխանակեն երկկողմանի հարաբերությունների մի շարք առանցքային կետերի մասին. «Ենթադրվում է, որ մեծ ուշադրություն կհատկացվի Մերձավոր Արևելքում և առաջին հերթին Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակին»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ՝ մայիսի 6-ին, Պուտինի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել ծանր հեռախոսազրույց, որի ժամանակ Պուտինը հայտարարել է Սիրիային С-300 զենիթա-հրթիռային համալիրներ և Искандер հրթիռային համալիրներ՝ խոստանալով ոչ ոքի թույլ չտալ գահընկեց անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Ի դեպ, ռուսական մամուլը Պուտինի ու Նեթանյահուի հետ այդ խոսակցությունը նմանեցրել է Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջև նախորդ տարի գրանցված խոսակցությանը:

Արաբական հետախուզությունն անգամ հայտնել է, որ ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրներն արդեն իսկ Սիրիայում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս