Սերգեյ Լավրովը մայիսի 15-ին կմեկնի Գերմանիա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 15-ին աշխատանքային այցով մեկնելու է Գերմանիա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Ակնկալվում է, որ այցի ընթացքում երկկողմանի համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվելու Բեռլինում Ռուսական մշակույթի տան և Մոսկվայում Գերմանական մշակույթի տան միջև:
Բացի այդ, Սերգեյ Լավրովն իր գերմանացի գործընկեր Գիդո Վեստերվելեի հետ քննարկելու է փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած միջազգային հիմնական խնդիրները: