Բաժիններ՝

Համացանցում ինտիմ տեսանյութ տարածելու համար ձերբակալել են Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ձերբակալվել է ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գելա Խվեդելիձեն: Պարզվել է, որ նա համացանցում տարածել է լրագրող Գեորգի Պարեսաշվիլիի մասնակցությամբ ինտիմ տեսանյութ՝ դրանով իսկ ցանկանալով վրեժխնդիր լինել նրանից:

Այդ տեսանյութը համացանցում հայտնվել է ոչ վաղ անցյալում: Դրանից հետո լրագրողը մամուլի ասուլիս էր հրավիրել, որում հայտարարել էր, որ այդ տեսանյութը մոնտաժ է, և համացանցում տարածվել է իրեն վարկաբեկելու համար:

Պարեսաշվիլին ընդգծել է, որ մի քանի ամսվա ընթացքում հետաքննել է այն բիզնես-ակտիվները, որոնք իր տվյալներով Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո անցել են երկրի նոր ղեկավարության ներկայացուցիչների վերահսկողության ներքո:

Վերջիններիս թվում լրագրողը նշել էր ներքին գործերի փոխնախարար Գելա Խվեդելիձեի, ինչպես նաև գլխավոր դատախազի առաջին տեղակալ Լաշա Նացվլիաշվիլիի ու կառավարության ղեկավարի խորհրդական Գիա Խուխաշվիլիի անունները:

Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին, մեկնաբանելով լրագրողի հնչեցրած մեղադրանքները, հայտարարել է, որ դրանք «անհիմն» են: ՆԳՆ-ն սկսել է հետաքննել Պարեսաշվիլիի մասնակցությամբ ինտիմ տեսանյութի տարածման փաստը: ՆԳՆ-ի ղեկավարությունը խոսոտվանել է, որ ձայնագրությունը տարածել է Խվեդելիձեն:

Ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիի խոսքերով՝ ձերբակալվածն արդեն իսկ խոսոտվանել է իր մեղքը: Գարիբաշվիլին նրա մասին արտահայտվելիս գործածել է «նախկին առաջին տեղակալ» բառերը, ինչից կարելի է եզրակացնել, որ Խվեդելիձեն արդեն իսկ պաշտոնանկ է արվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս