113 ինքնաբացարկ ԲՀԿ-ից, 21՝ ՀՀԿ-ից
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ինքնաբացարկի մասին դիմումներ է ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի Երևանի ավագանու 113 թեկնածուներից: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, հանձնաժողովն այս պահին ուսումնասիրում է ներկայացված դիմումների համապատասխանությունը ընտրական օրենսդրության պահանջներին:
Ըստ Հ.Հարությունյանի, ինքնաբացարկի մասին 21 դիմումներ էլ ստացվել են ՀՀԿ-ից:
Նշենք, որ ԲՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 194, իսկ ՀՀԿ-ի ցուցակում՝ 195 թեկնածու: Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 12-ին միաձայն ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրվել է ավագանու 42, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 17 անդամ:
Ավագանիում 6 անդամ կունենա «Բարև Երևան» դաշինքը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԿԸՀ-ն կկազմի Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին արձանագրությունը: