Բաժիններ՝

Թուրքիայում F-16 ինքնաթիռ է կործանվել. մամուլ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ռադարների տեսադաշտից կորել է F-16 տիպի մի կործանիչ: Վերջինս օդ է բարձրացել Ամասիայի նահանգից և թռիչքից մի քանի ժամ անց կտրվել է օդաչուի հետ կապը: Ապա  Ամանոսի լեռներում կործանիչն անհետացել է ռադարի էկրանից:

Նախնական տվյալներով՝ կործանիչը վայր է ընկել և կործանվել: Որպես վթարի պատճառ է նշվում ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը: Օսմանիեի նահանգապետ Ջելալեթթին Ջերահը հայտարարել է, որ իրենց դեռ չի հաջողվել գտնել կործանված ինքնաթիռի բեկորները: Օդաչուն փրկվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031