Հովիկ Աբրահամյանը չի բողոքել նախագահին

ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը արձագանքել է 168.am-ի «Հովիկ Աբրահամյանը բողոքել է նախագահին » հրապարակմանը։

«Մայիսի 13-ին 168.am կայքում հրապարակված «Հովիկ Աբրահամյանը բողոքել է նախագահին» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այն հիմնված է մտացածին փաստերի վրա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երբեւիցե նման հարցով չի դիմել հանրապետության Նախագահին, եւ հոդվածում նշված խոսակցության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ազգային ժողովն ու ԱԺ նախագահը շարունակում են իրենց բնականոն գործունեությունը` իրականացնելով օրենքով նախատեսված գործառույթները:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031