Ռեյհանլըի պայթյունների հետևում կանգնած է սիրիական վարչակարգը. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքում իրականացված ահաբեկչության հետևում կանգնած է սիրիական վարչակարգը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Վերջինիս խոսքերով՝ սիրիական ընդդիմությունը որևէ կապ չունի այդ ահաբեկչության հետ: Նա ընդգծել է, որ իր ամերիկյան այցի ժամանակ քննարկելու է Ռեյհանլըի պայթյունները և Թուքիան, դրա հետ կապված, մի շարք պահանջներ է ներկայացնելու ԱՄՆ-ին:

Էրդողանը հավելել է, որ ամերիկյան այցից հետո մտադիր է այցելել Ռեյհանլը և հանդիպել պայթյուններից տուժածների ընտանիքների հետ:

Հիշեցնենք, որ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ է մեկնելու մայիսի 16-ին:

Տեսանյութեր

Լրահոս