Առաջիկա նախագահական ընտրությունները շատ կարևոր են Ադրբեջանի համար. Ռիչարդ Մորնինգսթար

Modern.az-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը դրականորեն է գնահատել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները: Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են երեք ուղղությամբ՝ ժողովրդավարություն, էներգետիկա ու անվտանգություն.

«Մեր հարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի վրա և դրանք կարելի է բնութագրել որպես լավ: Մենք հուսով ենք, որ կշարունակվեն այդ հարաբերությունները: Սակայն դրա հետ մեկտեղ չեմ կարծում, թե Օբամայի նախագահության ժամանակ էական փոփոխություններ տեղի կունենան Ադրբեջանի հանդեպ քաղաքականությունում:

Ձեր երկիրը մշտապես գտնվում է Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում, և մենք հուսով ենք մեր հարաբերությունները զարգացնել բոլոր ոլորտներում: Վաշինգտոնը ցանկանում է ազատ և ժողովրդավարական նախագահական ընտրությունների անցկացում Ադրբեջանում:

Մենք նաև ցանկանում ենք ԶԼՄ-ների ու քաղաքական կուսակցությունների ազատ գործունեություն, ինչպես նաև ազատ հանրահավաքների ապահովում: Այդ ընտրությունները շատ կարևոր են Ադրբեջանի համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031