Ռոբերտ Քոչարյանը ներկա է լինելու Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու բացման արարողությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է վաղը` մայիսի 14-ին, Աբովյան քաղաքում կայանալիք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու բացման արարողությանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին եկեղեցու օծման արարողությանը ներկա է գտնվելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Տեսանյութեր

Լրահոս