Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատուն անձամբ Էրդողանն է. Սիրիայի տեղեկատվության նախարար

Russia Today-ին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին այսօր հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունների համար պատասխանատու են այդ երկրի կառավարությունը և անձամբ վարչապետ Ռեջեփ Էրդողանը.

«Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի կառավարության և անձամբ Էրդողանի վրա: Նա իրավունք չունի իր քաղաքական կարիերան կառուցել թուրք և սիրիացի ժողովուրդների արյան հաշվին»:

Զոուբին ընդգծել է, որ Իսրայելը մի քանի օր առաջ հարված է հասցրել Դամասկոսի շրջանում գտնվող սիրիական ռազմական օբյեկտներին. «Դրանով իսկ Իսրայելը խախտեց իր իսկ ստորագրած զորքերի բաժանման մասին համաձայնագիրը:

Դա ահաբեկիչներին հնարավորություն տվեց Գոլանի բարձունքներով ու ապառազմականացված գոտով իրենց վիրավորներին բուժման նպատակով տեղափոխել Իսրայելի բուժհիմնարկներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031