Տեր-Պետրոսյանը կընդունի՞ Գագիկ Ծառուկյանի հրավերը

Ինչպես հայտնի է՝ վաղը Աբովյան քաղաքում տեղի է ունենալու Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությունը, որին մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել ՀՀ երեք նախագահներին: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու են եկեղեցու բացման արարողությանը, սակայն դեռևս հայտնի չէ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կընդունի՞ Գագիկ Ծառուկյանի հրավերը, թե՞ ոչ:

Լ. Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը iLur.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ հրավերք ստացել է նաև ՀՀ առաջին նախագահը, սակայն մասնակցության վերաբերյալ նա դեռևս ոչինչ չի ասել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031