Մեսրոպ Մովսիսյանը հրաժարվում է մանդատից
«Բարև Երևան» դաշինքով Երևանի ավագանու անդամ ընտրված Մեսրոպ Մովսիսյանը պատրաստվում է հրաժարվել մանդատից: Այսօր այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Մ. Մեսրոպյանը՝ պատճառաբանելով ժամանակի սղությամբ: Հարցին, թե առաջադրվելիս հաշվի չէ՞ր առել այդ գործոնը, նա պատասխանել է. «Էն ժամանակ ուրիշ տեմպ էր, հիմա մի քիչ ուրիշ տեմպ է, չի ստացվում: Հետո` ինձանից ավելի հաջող թեկնածուներ էլ կան, թող զբաղվեն»:
Հարցին, թե Ձեր փոխարեն դաշինքի կազմից հատկապես ո՞ւմ կուզենայիք տեսնել ավագանու կազմում, նա պատասխանել է. «Այնտեղ շատ արժանի մարդիկ կան, իհարկե: Չգիտեմ` Դաշինքն ինչ կորոշի, դա արդեն իրենց որոշելու բանն է: Այսօր հանդիպում ենք ունենալու, այդ հարցը քննարկելու ենք: Հավանական է, որ ես կտամ հրաժարական, բայց դեռ 100%-ով չի քննարկվում, թե ով է լինելու: Իսկ եթե ես ինքնաբացարկը ներկայացնեմ, արդեն դաշինքը կորոշի, թե ով կլինի: Ինձ թվում է` հերթական համարն է անցնելու»: