«Հունիս ամսվա ընթացքում ասված էր, որ քաղաքական ուժերը և հասարակական կազմակերպությունները այս կամ այն կերպ ինչ-որ ձևով մասնակից կլինեն այդ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված ստուգումների գործընթացներին, մինչև այժմ ես չեմ տեսել որևէ ձևաչափով ինչ-որ մի բան»:
Շատ կարևորում եմ անցկացվելիք ՏԻՄ ընտրությունները, դրանց անցկացման որակը մեծագույն ապացույցն են նրա, որ որևէ մեկի մտքով չանցնի, թե ԼՂՀ-ն իր ձեռք բերած ժոովրդավարությամբ իր հետագան, իր ապագան կապելու է Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով այնտեղ տիրող իրավիճակը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը, որտեղ ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Ռուսաստանի կողմից միաժամանակ Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցին:
Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում բնակվող Գերման Ստերլիգովը հյուրընկալվել է ռուսական Дождь հեռուստաալիքով հեռարձակվող Собчак живьем հաղորդաշարին:
168.am-ի հարցին՝ Ձեր պատկերացմամբ՝ որքանո՞վ արդյունավետ կգործի խորհրդարանական կառավարման մոդելը մեր երկրում՝ հաշվի առնելով, որ սահմանադրական բարեփոխումների ընդդիմախոսները հիմնականում նշում են, որ մեր երկրի համար այնքան էլ ճիշտ չէ խորհրդարանական մոդելին անցնելը, քանի որ կուսակցական համակարգը կայացած չէ՝ ինչի ապացույց են բերում փետրվարից հետո ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը, ԲՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Իհարկե, կուսակցական համակարգը կայացած չէ:
«Չգիտես՝ ոչ էն ա՝ խնդաս, ոչ էն ա՝ լաս: Էն, որ կոռուպցիան չարիք է, ու պետք է պայքարել, ակնհայտ է, բայց էն, որ պետք է գնաս աշխարհի ամենակոռումպացված երկրների հետ, ինքդ էլ լինելով ամենակոռումպացված, մշակես ծրագիր… Թուրքմենիան ամենակոռումպացվածների շարքում 7-րդն է, Ուզբեկստանը՝ 8-րդը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն չի ճանաչի Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին անցկացվելիք տեղական ընտրությունները:
Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, Եվրախորհրդարանի՝ երեկ Ադրբեջանի դեմ ընդունած բանաձևի առնչությամբ արտահերթ նիստ է հրավիրել:
Նվազագույնը 30 մարդ է սպանվել Թուրքիայի հարավարևելյան Ջիզրե քաղաքում ուժայինների հետ բախումների հետևանքով, հայտնում է BBC-ն՝ ներկայացնելով Թուրքիայի ՆԳՆ տվյալները: Ջիզրեն գտնվում է Իրաքի ու Սիրիայի սահմանին մոտ:
Հետախուզությունը իպրիտ գազի (մանանեխի գազ) կիրառման նվազագույնը 4 դեպք է հայտնաբերել սիրիա-իրաքյան սահմանի երկու կողմերում, BBC-ին հայտնել է ամերիկացի մի պետծառայող, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Instagram-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել, որը վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին:
Համաշխարհային տնտեսության մտահոգիչ զարգացումները եւ Ռուսաստանի արժույթի կտրուկ անկումը հերթական անգամ ծանր վիճակի մեջ են դրել ռուսական շուկայի հետ կապված Հայաստանի արտահանողներին, ինչպես նաեւ սեզոնային աշխատանքի մեկնող մեր բազմահազար քաղաքացիներին: Վտանգված է տրանսֆերտների հաշվին ապրող բնակչության տարրական կենսաապահովումը, դրամը նորից կանգնած է անվերահսկելի արժեզրկման եզրին:
ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ հայտարարել է, որ ըստ իր հավաստի տեղեկությունների, Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ կիրառում են ծանր սպառազինություն, ու կոչ է արել դադարեցնել բռնությունը:
Առաջին «խոշոր փրկիչը» Վազգեն Մանուկյանն էր, վերջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իշխանությունը ոչ մեկին թույլ չտվեց «փրկարար առաքելություն» իրականացնել: Արանքում հայտնվում են ավելի մանր տրամաչափի փրկիչներ, որոնք «ազգային փրկության կոմիտեներ» են ստեղծում, նույնիսկ «փրկության կառավարություններ» են ձեւավորում:
«Պարզ է, որ պառլամենտի որոշումը ոեկոմենդացիա է,որը նրանք տալիս են, պարզ է, որ Խորհրդարանը հիմա չի կարող պարտադրել, բայց դա նշանակում է, որ մթնոլորտը սկսեց փոխվել և դառնալ Ադրբեջանի իշխանությունների դեմ: Եվ ինչ-որ պահի, չեմ ասում` վաղը, բայց կարող է բերեն կոնկրետ քայլերի` պատժամիջոցների: Եվ սա առաջին հերթին կվերաբերի էներգետիկ բլոկի հարցերին` նավթ, գազ»,– ասաց նա:
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում հասցեագրված պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության հաստատման և խորացման առումով։
Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է պայքարել ձայնից զրկված Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների իրավունքների համար, հայտարարել են Վաշինգտոնում անցնող «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության կլոր սեղանի մասնակիցները, որոնց թվում էին մի շարք ամերիկյան օրենսդիրներ:
Սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված ճակատի մաս կազմող 6 ուժերի ներկայացուցիչները երեկ Հիմնադիր խորհրդարանում անցկացնում էին քննարկում՝ կապված իրենց միասնական հայտարարության նախագծի հետ: Հանդիպման հենց սկզբում միմյանց «խայթում» էին վեցյակի անդամներին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Իրադրությունն այս պահին շարունակում է լարված մնալ Ստամբուլի մի շարք թաղամասերում:
«Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ նախ և առաջ` որերորդ անգամ Պուտին-Սարգսյան հանդիպումից առաջ ակտիվանում է ադրբեջանական ագրեսիան: Սա պատահականություն չէ, զուգադիպություն է, որը լինում է դիտավորյալ»,- ասում է Վահրամ Բաղդասարյանը:
Արտասահմանյան հաշվեհամարներում իրանական սառեցված ակտիվները գնահատվում են 92 մլրդ դոլար:
«Հիմա իրավիճակը շատ ավելի լարված է, քան երբևէ, և միգուցե կփորձի Սերժ Սարգսյանն ավելի սուր դնել հարցերը, քան մինչ այդ, բայց արդյունքի վրա դա չի ազդելու, և ՀԱՊԿ-ն, որպես կառույց, ձեռնպահ կմնա որևէ դիրքորոշում արտահայտել կամ որևէ գործողություն նախաձեռնել այդ ուղղությամբ»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
Վերջին 25 տարում մանկական մահացությունը ողջ աշխարհում կիսով չափ կրճատվել է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ու UNİCEF-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) համատեղ հետազոտության մեջ:
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը կարծիք է հայտնել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների և նրա շուրջ ընթացող քաղաքական քննարկումների վերաբերյալ:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հրետանային դիրքերին, որը կրակային աջակցություն էր ցուցաբերում Զաբադանի քաղաքի (Դամասկոսից 45 կմ հեռավորության վրա) զորքերին:
Թուրքիայի արևմտյան մասում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 88 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր վերաբերմունքն է արտահայտել սիրիական հարցի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ: