Ստամբուլի հայկական թաղերում լարված իրավիճակ է. arevelk.am
arevelk.am-ը գրում է. անցած գիշեր լարված է եղել իրավիճակը` Ստամբուլի հայկաբնակ թաղերում: Իրադրությունն այս պահին շարունակում է լարված մնալ Ստամբուլի մի շարք թաղամասերում: Անցած գիշեր թուրք ազգայնականների խմբեր հարձակվել են Ստամբուլի հայաբնակ Շիշլի, Քուրթուշլու և նախկին հայաբնակ Բեշիկթաշ թաղերի վրա: Հարձակումը, ինչպես հաղորդում է մեր աղբյուրը, եղել է ծրագրված. ազգայնականները հանդես են եկել հատուկ կոչերով` «Այս թաղերը պիտի դարձնենք հայերի և քրդերի գերեզմաններ»:
Հայկական թաղերի վրա այս հարձակումը Թուրքիայի վերջին իրադարձությունների հետևանքներից է. ինչպես հայտնի է` Թուրքիայում աննախադեպ բախումներ են տեղի ունենում PKK-ի և թուրքական բանակի միջև, ինչի հետևանքով երկու կողմից էլ զոհեր կան:
Քիչ առաջ «Արեւելքին» հաջողվել է տեսանյութ ստանալ Ստամբուլի հայկական թաղամասերից. տեսանյութում երևում է` ինչպես են ազգայնականները թուրքական դրոշը փռած գոչյուններով անցնում հայաբնակ թաղերով: Նրանք վանկարկումներ են անում հայերի և քրդերի հասեցին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: