Հայաստանն ու Ադրբեջանն արդյոք ունե՞ն իրենց խիզախ Լինքոլնը. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Instagram-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել, որը վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին:

«Հարցն այն է՝ կա՞ արդյոք Հայաստանում կամ Ադրբեջանում համարձակ Աբրահամ Լինքոլն»,- գրել է Ուորլիքն իր միկրոբլոգում՝ հրապարակելով Աբրահամ Լինքոլնի արձանի լուսանկարը:

«Աբրահամ Լինքոլնը պատերազմից հետո մեզ խաղաղություն բերեց՝ վեր բարձրանալով քաղաքականությունից ու նոր գլուխ բացելով մեր պատմության մեջ: Հայաստանն ու Ադրբեջանն արդյոք ունե՞ն իրենց խիզախ Աբրահամ Լինքոլնը, ով պատրաստ է բերել խաղաղություն ու հաշտություն: Պատրա՞ստ են արդյոք տարածաշրջանի երկրները ապրել կողք կողքի խաղաղ, անվտանգ ու բարգավաճ»,- գրել է ամերիկացի դիվանագետը:

Նա իր գրառումն ուղեկցել է #NKpeace #leadership Nagorno-#Karabakh #caucasus հեշթեգերով:

Տեսանյութեր

Լրահոս