Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում

Այս պահին եկել են ինձ ձերբակալելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

«Այս պահին եկել են ինձ ձեռբակալելու։ Արյունռուշտ հայադավը շարունակում է իր ստորությունները։ Այ երկոտանի հրեշ, միեւնույն է դու պատասխան ես տալու քո իշխանությունը պահելու համար Արցախն ու հազարավոր զինվորներին գլխատելու, մեր պետության արժանապատվության վրա քո եւ թշնամու ոտքերը մաքրելու համար։ Հիշի՛ր»,- գրել է նա:

Ռուբեն Հակոբյանի դուստրը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ձերբակալում հորը: Քննչական կոմիտեից Tert.am-ին հայտնեցին, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930