Բաժիններ՝

Քսենյա Սոբչակ VS Գերման Ստերլիգով. սկանդալային հարցազրույց Дождь հեռուստաալիքի եթերում

Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում բնակվող Գերման Ստերլիգովը հյուրընկալվել է ռուսական Дождь հեռուստաալիքով հեռարձակվող Собчак живьем հաղորդաշարին:

Հաղորդման ընթացքում հաղորդավարուհին Գերման Ստերլիգովին հարցեր է ուղղել БОРН-ի հետ ունեցած կապերի, Ադրբեջանի կողմից վերջինիս նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու, Լեռնային Ղարաբաղում հաստատվելու ու ջրաղաց աշխատեցնելու, հայ գործարար Լևոն Հայրապետյանի նվերի մասին:

Հարցին՝ արդյոք Ստերլիգովը իրավունք ուներ գնել հին հայկական ջրաղացը, վերջինս պատասխանում է, որ ոչ միայն ուներ, այլև արդեն գնել է ու ալյուր է աղում:

«Դա իմ փոքրիկ գյուղացիական բիզնեսն է Ղարաբաղում: Հաց ենք թխում՝ բնական ալյուրից ու առանց խմորիչի, թոնիր ունենք»,- պատմել է Ստերլիգովը:
Վերջինս պատմել է, որ Ղարաբաղում հյուրերին, մասնավորապես ռուսներին շատ լավ են վերաբերվում: «Այնտեղ ռուսներին համարում են իրենց լավ ընկերը: Սիրտդ ուրախությամբ է լցվում, երբ շփվում ես Ղարաբաղի հայերի հետ»,- ասել է Ստերլիգովը:

Սոբչակը վերջինիս հարց է ուղղել՝ կապված հայ գործարար Լևոն Հայրապետյանի կողմից նրան նվիրած ձիերի հետ ու հարցրել, թե ինչ հարաբերությունների մեջ է վերջինիս հետ:
«Ես նրան շնորհակալ եմ նվերի՝ ղարաբաղյան հիանալի նժույգների համար: Մենք շատ քիչ ենք ծանոթ: Ես նրա հետ ծանոթանալու առիթ եմ ունեցել միայն ձիերի հետ կապված պատմության ժամանակ»,- ասել է Ստերլիգովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս