ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ին կասկածում է քիմիական զենքի պատրաստման մեջ
Հետախուզությունը իպրիտ գազի (մանանեխի գազ) կիրառման նվազագույնը 4 դեպք է հայտնաբերել սիրիա-իրաքյան սահմանի երկու կողմերում, BBC-ին հայտնել է ամերիկացի մի պետծառայող, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ իպրիտն օգտագործվում է փոշու տեսքով, որն ավելացվում է պայթուցիկ նյութերում: Իպրիտը համարվում է արգելված քիմիական զենք ու կարող է առաջացնել մաշկային խնդիրներ, կուրություն ու շնչարգելություն:
Օգոստոսին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր արել, որում ասվում էր, թե 60 քուրդ զինյալ շնչառական խնդիրներ է ունեցել ԴԱԻՇ-ի հարձակումից հետո:
Գերմանացի պաշտոնատար անձինք կասկածներ ունեն այն մասին, որ ԴԱԻՇ-ը կարող էր քիմիական զենք օգտագործել: