Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանում․ հաղորդվում է 16 զոհի մասին

Իսրայելն անցած գիշեր նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում։ Ինչպես հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները, առնվազն 15 մարդ է զոհվել։

«Ալ Ջազիրա»-ի տեղեկություններով՝ զոհերի թիվերն առնվազն 16-ն է։

ՑԱԽԱԼ-ն իր հերթին հայտարարել է, որ բանակը հարվածներ է հասցրել, քանի որ «Հզբոլլահի» կողմից իբրև թե հրադադարի ռեժիմը խախտվել է: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեհիել Լեյտերն այս կապակցությամբ հայտարարել է, որ հրադադարը կպահպանվի, եթե «Հզբոլլահը» չխախտի այն:

Միաժամանակ, Reuters-ը գրում է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում Լիբանանի հարավում իր ռազմական ներկայությունը պահպանելու համար և հրաժարվում է դուրս բերել զորքերը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց բանակը կպահպանի անվտանգության գոտին Լիբանանի հարավում՝ չնայած Իսրայելի զորքերը դուրս բերելու Իրանի պահանջներին:

Լիբանանի տարածքային ամբողջականության մասին դրույթն ամրագրված է նաև Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Իրանի հետ խաղաղ գործարքի կնքումը կախված չէ Լիբանանում Իսրայելի գործողություններից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930