ԲՀԿ-ական պատգամավորը դեմ է, որ «Ո՛չ թալանին» շարժումը քաղաքականացվի

«Հունիս ամսվա ընթացքում ասված էր, որ քաղաքական ուժերը և հասարակական կազմակերպությունները այս կամ այն կերպ ինչ-որ ձևով մասնակից կլինեն այդ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված ստուգումների գործընթացներին, մինչև այժմ ես չեմ տեսել որևէ ձևաչափով ինչ-որ մի բան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նման տեսակետ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

Տնտեսագետն այն կարծիքին է, որ պետք է էներգետիկ համակարգը լրջորեն զարգացնենք.
«Հատկապես գազատուրբինային, շոգեգազային ցիկլով աշխատող էներգետիկայի մասին է խոսքը: Մենք պետք է կարողնանք Իրանից ստանանք ոչ թե 450 միլիոն խորհանարդ մետր գազ, այլ մինչև 1.5 միլիարդ, որի արդյունքում մենք կարող ենք 1/3-ի սխեմայով 1.5 կիլովատը ավելացնենք և գոնե թույլ չտանք հետագայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Ինչ վերաբերվում է սահմանի վրա 24-25 դոլարով գազի գնի իջեցմանը, ես մինշանակ ասել եմ և էլի եմ ասում, որ բնակչության համար 2/3-րդով կարելի է կրճատել գազի սակագինը»:

168.am-ի հարցին՝ աջակցելո՞ւ եք «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության սկսած շարժմանը, քանի որ հիմա իրենք կոչ են անում բոլորին միանալ իրենց պայքարին, ԲՀԿ-ական պատգամավորն այսես արձագանքեց.

«Ինչի՞ համար, ես դեմ եմ որ քաղաքականացնենք, պետք չէ, որ այդ շարժումները կուսակցականացնենք, դա սխալ է, նրանք հասան որոշակի հաջողության, որովհետև չկուսակցականացվեց շարժումը»:

Տեսանյութեր

Լրահոս