Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սլովենիայի Նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և իր երկիրը մտադիր է շարունակել համագործակցության համակողմանի զարգացումը։
ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է սահմանադրական բարեփոխումներն առանց խոչընդոտների անցկացնելու համար բոլոր հնարավորությունները, որը նրան կտա հնարավորություն` պահպանել իր իշխանությունն անսահմանափակ կերպով։ Կա՞ր արդյոք այս ամենում Մոսկվայի գործոնը։
Արդյոք Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ՝ հաշվի առնելով մարտի 5-ի նրա հայտարարությունը, որում նա տեղեկացրել էր, որ հեռանում է քաղաքականությունից: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ ԲՀԿ անդամ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ԲՀԿ-ն լքել է նաև պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արայիկ Աղաբաբյանը այսօր՝ մարտի 10-ին, առավոտյան 08:30-ին հեռախոսազրույց է ունեցել իր հետ և հաստատել կուսակցությունում մնալու իր որոշումը:
Մենք Ռուսաստանի նախագահի հետևակայիններն ենք:
Մեզ անհրաժեշտ է նախագահական համակարգ:
Հարցին, թե դա արհամարհանքի դրսևորում չէ՞, Պ. Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Դուք բավական լուրջ եք վերաբերվում ԵՏՄ-ին: Այդքան լուրջ մի վերաբերվեք: Դա Պուտինի խաղալիքն է: Ո՞նց կարելի է Պուտինի խաղալիքին լուրջ վերաբերվել»:
Դա շատ լարված պայքար է:
«Կարող եմ ասել, որ փետրվարի 14-15-ից հետո պարզ դարձավ մի պարզ երևույթ, որը հետագա գործընթացների վրա ունեցավ ամենամեծ ազդեցությունը՝ պարոն Ծառուկյանը մնաց մենակ՝ բառի իսկական իմաստով: Այն քաղաքական ուժերը, հատկապես՝ եռյակը, որ պարտավոր էր իր ղեկավարների մակարդակով այդ օրերին ուղղակի կանգնել պարոն Ծառուկյանի կողքին, նրան մենակ թողեցին: ՀԱԿ-ի ղեկավարը ամենադժվար ժամանակ նամակ հղեց Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով քննարկման ենթարկել մի հարց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, որն ամենևին չէր տեղավորվում այդ օրերի զարգացումների մեջ…»:
Apple Pay վճարման համակարգը ներկայումս համագործակցում է 2500 բանկի հետ:
«Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵՏՄ անդամ երկրների հետ, այդ խնդիրները Հայաստանին ամենաքիչն են առնչվում»,- ասում է Ռուսաստանի Դաշնությունում գործող «Հյուսիս-հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն, քաղաքական վերլուծաբան Յուլյա Յակուշևան:
Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում:
Նախագիծը ծնվեց իմ ընտանիքի պատմությունից: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերից հետո իմ պապը, ինչպես եւ շատ ուրիշ երեխաներ, որոնց ծնողները Ցեղասպանության զոհ էին դարձել, հայտնվեց որբանոցում, այնտեղ կրթություն ստացավ եւ հետագայում դարձավ հայտնի պատմաբան, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր: Պապս քիչ բան է պատմել այն մասին, թե ինչ զրկանքներ է տարել. խորհրդային շրջանում մարդիկ ստիպված էին շատ բան թաքցնել, քանի որ օտարերկրացիների, հատկապես ամերիկացիների՝ հայ երեխաներին օգնելու մասին պատմությունները չէին խրախուսվում:
Կուկի խոսքերով՝ դրանք կարժենան 1299-1599 դոլար:
Այցն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով:
Փաստերն այնպիսին են, որ արդեն փետրվարի 12-ի հաջորդ օրը կիևյան իշխանությունները հայտարարեցին, որ Մինսկում չեն ստանձնել որևէ պարտավորություն:
Սկզբնական շրջանում դրանք կվաճառվեն 7 երկրում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Ավստրալիայում ու Կանադայում:
Հայաստանյան միգրանտները կարող են ՌԴ-ում գտնվել առանց գրանցման՝ 90 օրից մինչև 180 օր, և Դաշնային Միգրացիոն ծառայությունը նրանց չի անհանգստացնի գրանցման մասին պահանջներով:
Ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ընդլայնումը չի նպաստի Եվրաատլանտիկայում վստահության վերականգնմանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ այսօր առավոտյան, ժամը 8.30-ին խոսել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի հետ, ով վստահեցրել է, որ չի լքելու կուսակցությունը:
Մարտի 10-ին Նյու Յորքում (Հայաստանում՝ մարտի 11-ին) կազդարարվի նոր նախաձեռնության՝ «100 Կյանք»-ի (100 LIVES) մեկնարկի եւ մարդասիրական նոր` «Ավրորա» միջազգային մրցանակի (“AURORA INTERNATIONAL HUMANITARIAN PRIZE”) հիմնման մասին: Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով բազում հայերի են փրկել Հայոց Ցեղասպանությունից։ «100 LIVES»-ի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ արգելափակվել են մյուս սոցցանցերում ահաբեկչական խմբավորման էջերը:
Դուք մշտապես ընդառաջ եք գնացել մեզ, մշտապես աջակցել եք մեզ, մենք էլ նույն կերպ կվերաբերվենք մեր ադրբեջանցի եղբայրներին:
Ֆիլմի ցուցադրությունը կարող է տեղի ունենալ մարտի 18-ին:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:
Ես կողմ եմ նրան, որ ՆԱՏՕ-ն է Եվրոպայի անվտանգության երաշխավորը:
«Այդ երեք պետությունները փոխադարձ խնդիրներ ունեն, որը չեն թաքցնում, և իրենք փորձում են իրենց միջև եղած առկա տարաձայնությունները հարթել: Սա է խնդիրը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների առաջիկա հանդիպմանը:
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Պրահայում մասնակցել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ հայկական պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ելույթով:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Քուվեյթի վարչապետի հրավերով մարտի 11-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն:
«Եթե մեր քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք ստեղծված են դրամի և դրամի արտահայտությունների մեջոցով, դրանցից շուտափույթ կերպով ազատվելը մեր հասարակության գլխավոր խնդիրն է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալու հայտարարության մասին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: