Բաժիններ՝

Իրանական սառեցված ակտիվները գնահատվում են 92 մլրդ դոլար

Արտասահմանյան հաշվեհամարներում իրանական սառեցված ակտիվները գնահատվում են 92 մլրդ դոլար: Նման տվյալներ է ներկայացնում իրանական Financial Tribune թերթը:

«Միջազգային ֆինանսների ինստիտուտի գնահատականներով՝ իրանական արտասահմանյան հաշվեհամարներում ներկայում սառեցված է 92 մլրդ դոլար»,- ասվում է թերթի հաղորդագրության մեջ:

Դրա հետ կապված՝ իրանական բանկային ոլորտի վերաբերյալ իր զեկույցում միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը նշում է, որ երբ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանվեն, սառեցված ակտիվների կեսը կարող է ուղղվել Իրանի պետական բանկերի վերակապիտալիզացիային կամ երկրում ենթակառուցվածքային նախագծերում ներդրումներին:

Moody’s-ի կանխատեսումներով՝ իրանական տնտեսության դիվերսիֆիկացիային, ամենայն հավանականությամբ, կներգրավվեն այն պետությունները, որոնց հետո իրանական բանկերն արդեն ունեն սերտ կապեր: Խոսքը մասնավորապես ԱՄԷ-ի ու Լիբանանի բանկերի մասին է:

Գործակալությունը հեռանկարային է անվանում նաև ֆինանսական հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ Իրանն ունի զգալի առևտրային շրջանառություն, այսինքն՝ Չինաստանի, Հնդկաստանի ու մի շարք արևմտյան պետությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս