![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/Yerkrasharj.jpg)
Թուրքիայի արևմտյան մասում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 88 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):
Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 15 կմ խորության վրա:
Զոհերի կու տուժածների մասին տեղեկություններ չկան: