ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանականներին

Սեպտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի Թագավորությունից ժամանած խորհրդարանականներին, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Գասպար Կարամպետյանի ուղեկցությամբ։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության հաստատման և խորացման առումով։

Հյուրերի խնդրանքով Կարեն Միրզոյանը մանրամասն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, կարևորելով ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացում, որպես վերջնական կարգավորմանը հասնելու առանցքային գրավական։

Կարեն Միրզոյանը նաև ներկայացրել է Արցախում ժողովրդավարական զարգացումներն ու պետականաշինության գործընթացը, ընդգծելով, որ իշխանություններն ու ժողովուրդը միասնական են անկախ ժողովրդավարական պետականություն կառուցելու իրենց ձգտումներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930