ԱՄՆ Պետդեպը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնություններն ու լիցքաթափել իրավիճակը

ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ հայտարարել է, որ ըստ իր հավաստի տեղեկությունների, Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ կիրառում են ծանր սպառազինություն, ու կոչ է արել դադարեցնել բռնությունը:

«Մենք ստացել ենք արժանահավատ տեղեկություններ առ այն, որ հայկական ու ադրբեջանական ուժերն օգտագործում են ականանետեր ու այլ ծանր զինատեսակներ միջազգային սահմանի երկայնքով, ինչը հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնաս պատճառել գյուղերին: Մենք խորապես անհանգստացած ենք էսկալացիայով ու դատապարտում ենք ցանկացած ռազմական գործողություն, որն ուղղված է քաղաքացիական անձանց դեմ»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:

Նա կոչ է արել կողմերին խուսափել քաղաքացիական անձանց շրջանում զոհերից, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել նման բռնությունը, կոչ ենք անում լիցքաթափել իրավիճակն ու ամենակտրուկ կերպով կոչ ենք անում խուսափել քաղաքացիական անձանց շրջանում զոհերից»,- հավելել է Կիրբին:

Նա Հայաստանին ու Ադրբեջանին հիշեցրել է, որ երկու երկրներն էլ պարտավորվել են որոնել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման խաղաղ ուղիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930