Բաժիններ՝

Ադրբեջանն առաջատար է մանկական մահացության թվով՝ ի տարբերություն Հայաստանի ու Վրաստանի. UNİCEF

Վերջին 25 տարում մանկական մահացությունը ողջ աշխարհում կիսով չափ կրճատվել է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ու UNİCEF-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) համատեղ հետազոտության մեջ:

Զեկույցում ասվում է, որ 25 տարի առաջ մինչև 5 տարեկան երեխաների մանկական մահացությունը կազմում էր տարեկան մինչև 12,7 մլն: Ինչպես սպասվում է, այս տարի այդ տվյալ ցուցանիշը կկազմի 6 մլն-ից էլ ավելի քիչ:

Ադրբեջանում, 1990 թվականի համեմատ, մանկական մահացությունը կրճատվել է 105-ից մինչև 52՝ 1000 մարդու կտրվածքով, սակայն, այդուամենյանիվ, այն Հարավային Կովկասի ամենավատ ցուցանիշն է:

Վարկանշային աղյուսակում Ադրբեջանը զբաղեցնում է 32-րդ տեղն այն դեպքում, երբ Վրաստանն ու Հայաստանը վարկանշային աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար 12-րդ ու 14-րդ հորիզոնականները:

Ինչպես սպասվում է, Ադրբեջանը մանկական մահացության առումով վիճակի բարելավման (նորածինների մահացության 32 դեպքի) կկարողանա հասնել միայն 2030 թվականին:

Հետխորհրդային տիրույթում վիճակն այս առումով վատ է միայն Տաջիկստանում, Թուրքմենստանում ու Ուզբեկստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս