Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձևի պատճառով արտահերթ նիստ է հրավիրել

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, Եվրախորհրդարանի՝ երեկ Ադրբեջանի դեմ ընդունած բանաձևի առնչությամբ արտահերթ նիստ է հրավիրել:

Այս մասին Trend-ին հայտնել են Ադրբեջանի խորհրդարանից:
Նիստը կկայանա սեպտեմբերի 14-ին:
Արտահերթ նիստի պատճառը երեկ Եվրոպական խորհրդարանի կայացրած բանաձևն է Ադրբեջանի դեմ:

Հիշեցնենք, որ բանաձևը կոչ է անում հասցեագրված պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Հակաադրբեջանական բանաձևի օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած 365 եվրախորհրդարանականներից 202-ը։

Բանաձևի նախագծում մատնանշվում է Ադրբեջանում բռնաճնշումների աճը, մասնավորապես կալանավորված իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ:
Բացի այդ՝ Եվրամիությունը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը չեղյալ հայտարարել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշումը ու պարտադրի շարունակել այդ կազմակերպության հետ աշխատանքը:

Բանաձևի 21-րդ հոդվածում կոչ է արվում ԵՄ երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության վարչությանը հրաժարվել դիտորդներ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ:

 

Տեսանյութեր

Լրահոս