«Ես մուտիլովշիկներին կզըցրել եմ». Պարույր Հայրիկյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված ճակատի մաս կազմող 6 ուժերի ներկայացուցիչները երեկ Հիմնադիր խորհրդարանում անցկացնում էին քննարկում՝ կապված իրենց միասնական հայտարարության նախագծի հետ:  Հանդիպման հենց սկզբում միմյանց «խայթում» էին վեցյակի անդամներին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նիստի ընթացքում նախագիծը կարդում էր ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանը, սակայն ինչ-որ պահից սկսած այն սկսեց ընթերցել Հմայակ Հովհաննիսյանը, ինչին էլ ընդդիմացավ Պարույր Հայրիկյանը՝ ասելով, որ իրենք «դժգոհ չեն  Չուգասզյանից: «Մի րոպե, մի րոպե, չէ, մուտիլովկա պետք չի անել»,- դիմելով Հայրիկյանին՝ ասաց Հովհաննիսյանը: Այսքանով կրքերը չհանդարտվեցին՝ իրեն անկախության խորհրդանիշ համարող Հայրիկյանը հայտարարեց. «Ես մուտիլովշիկներին կզըցրել եմ»: Իրավիճակը չէր հանդարտվում, Հովհաննիսյանը շարունակում էր կարդալ նախագիծը, Հայրիկյանը չէր դադարում կոչ անել, որ Հովհաննիսյանը «մուտիլովկա» չանի, և վիճակը պայթյունավտանգ դարձավ այն ժամանակ, երբ Հովհաննիսյանը աթոռը շրխկացնելով ու՝ «դե վերջ տվեք, էլի» բղավելով վեր կացավ տեղից, ու բոլորը շունչները պահած սպասում էին, թե ինչ կանի Հովհաննիսյանը: Իսկ վերջինս ոչինչ չարեց, էլի նստեց իր տեղում և շարունակեց խոսել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս