Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում հասցեագրված պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով կազմակերպության պաշտոնական կայքին։

Հակաադրբեջանական բանաձևի օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած 365 եվրախորհրդարանականներից 202-ը։

Նշենք, որ բանաձևի նախագծում մատնանշվում է Ադրբեջանում բռնաճնշումների աճը, մասնավորապես կալանավորված իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ:

Բանաձևի 17-րդ հոդվածում ասվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Եվրամիության հասցեական պատժամիջոցների կիրառման հարցը ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման համար:

Կարդացեք նաև

Բացի այդ՝ Եվրամիությունը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը չեղյալ հայտարարել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշումը ու պարտադրի շարունակել այդ կազմակերպության հետ աշխատանքը:

Բանաձևի 21-րդ հոդվածում կոչ է արվում ԵՄ երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության վարչությանը հրաժարվել դիտորդներ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ: «Նման պայմաններում դիտորդներ ուղարկելն անիմաստ է ու ծառայում է ընտրությունների լեգիտիմացմանը, որոնց անցկացվում են լուրջ խախտումներով»,- ասվում է բանաձևի նախագծում:

 

Տեսանյութեր

Լրահոս