ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը սկսել է թողարկել սեփական դրամներ՝ դինարներ, հայտնում է The Telegraph-ը: Ընդ որում՝ 1 ոսկե դինարը հավասար է 139 դոլարի:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հանդես է եկել ռուսական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցների պահպանման օգտին, սակայն առաջարկում է հաստատել նրա լիազորությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանը 1 տարով երկարաձգում է ԵՄ-ի երկրների դեմ պատասխան պատժամիջոցները՝ ի պատասխան Եվրամիության գործողությունների, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության նիստում: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:
Այսօր Երևանում տեղի ունեցող գործընթացները կապված են արդեն ոչ միայն ու ոչ այնքան՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, այլ շատ ավելի խորքային երևույթներով, որոնք, ի վերջո, կրկին անգամ հանգում են Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նավթի ցածր գների պատճառով Ռուսաստանը չի կարող այլևս զեղչել Ուկրաինային մատակարարվող գազի սակագինը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին ու հուսով ենք՝ այդ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ իշխանությունների ու ցուցարարների միջև բանակցությունների միջոցով»:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնել է, որ միջազգային վարկատուները չեն ցանկանում ընդունել երկրի կառավարության առաջարկությունը բարեփոխումների հարցով, որոնք անհրաժեշտ են Աթենքին ֆինանսական օգնության տրամադրման համար, հայտնում է RT-ն:
«Ներկայիս իրադարձությունները, ինչպես ես եմ կարծում, ուժեղ խթան կհանդիսանան Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման համար: Բողոքի ակցիաների հաջողության դեպքում հասարակությունը կհամոզվի իր ներուժի և երկրում կարևոր որոշումների վրա ազդելու իր հնարավորությունների մեջ»:
Մոտ օրերս Վրաստանում սպասվում են ուժեղ հորդառատ անձրևներ՝ ուժեղ քամու ուղեկցությամբ, տեղ-տեղ հնարավոր են ջրհեղեղներ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության մոնիթորինգի ու կանխատեսման կենտրոնին:
Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովը, Facebook-ի իր էջում անդրադառնալով երևանյան վերջին իրադարձություններին, գրում է, թե Հայաստանում անհանգստությունների պատճառն էլեկտրականության սակագների բարձրացումն է, սակայն դա ընդամենը առիթ է:
Հեղինակավոր The New York Times ամսագրի Lens ֆոտոբլոգում ամեն օր ընտրում են օրվա լուսանկար՝ հաշվի առնելով լուսանկարի հետաքրքրությունը, բացառիկությունը և արդիականությունը: Այս անգամ բլոգերները, որպես օրվա լուսանկար՝ ընտրել էին նկար Բաղրամյան 26-ում տեղի ունեցող իրադարձություններից:
Մենք ցնցված ենք լրագրողների դեմ ոստիկանության կողմից գործածված բռնությունների աստիճանից: Որքան մենք ենք տեղյակ, լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների աստիճանն աննախադեպ է 2008 թվականի ընտրությունների ընթացքում ցուցաբերած բռնություններից ի վեր: Տասից ավելի լրագրող ծեծի են ենթարկվել ոստիկանության կողմից, տասից ավելի լրագրող ձերբակալվել են նույնիսկ իրենց մասնագիտական լրագրողական փաստաթղթերը ներկայացնելուց հետո, նույնիսկ այն բանից հետո, երբ նրանց լրագրողական մասնագիտությունը հաստատվել էր:
«Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար Զախար Պրիլեպինը իր «Ամերիկացիները Երևանում աշխատում են Ռուսաստանից տասնյակ անգամ ավելի ակտիվ» խորագրով հոդվածում անդրադարձել է երևանյան վերջին իրադարձություններին, հայտնում է nakanune.ru-ն:
«Եթե ի դեմս ամեն բողոքի տեսնեք «ԱՄՆ-ի ձեռքը», ապա ստացվում է վատ սև-սպիտակ ֆիլմ՝ տխուր ավարտով: Ցանկանում եմ ներողություն խնդրել Երևանի բնակիչներից ու ողջ Հայաստանից ռուսական ԶԼՄ-ների պարանոիկ հրապարակումների ու սյուժեների համար՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից քաղաքացիների արդարացի դժգոհության հետ»,-գրել է Դվորնիկովը Facebook-ի իր էջում:
Ռուսական «Առաջին ալիքը» կրկին անդրադարձել է Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող ցուցարարներին ու բողոքի ակցիային:
Ավելի քան 5000 մարդ է դուրս եկել Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներ, որոնք երկրորդ օրը շարունակ փակում են նախագահական պալատ տանող պողոտան, որը քաղաքի հիմնական փողոցներից է: Նրանց դիմաց կանգնած են ոստիկանները, հայտնում է Euronews-ը:
Հեղինակավոր The New York Times-ը ծավալուն հոդված է տպագրել Երևանյան վերջին իրադրաձությունների մասին՝ հոդվածում հրապարակելով Twitter-ում հայ օգտատերերի գրառումները, լուսանկարներն ու տեսագրությունները:
Հունիսի 15-ին Քըրք Քըրքորյանի մահվանից հետո հազարավոր լրագրողներ ընդգծեցին նրա զարմանահրաշ նվաճումները բիզնեսի աշխարհում և հսկա ավանդը բարեգործության բնագավառում: Սակայն, այդ լրագրողները երբեք չէին հանդիպել այս մեծանուն մարդուն, քանի որ նա հազվադեպ էր հարցազրույցներ տալիս լրատվամիջոցներին:
Russia Today-ը, անդրադառնալով երևանյան իրադարձություններին, նշում է ցուցարարների կողմից Բաղրամյան պողոտան աղբամաններով փակելու փաստը ու գրում, թե «նրանցից մի քանի տասնյակ մետրի վրա կանգնած են եղել ալյումինե վահաններով ու մահակներով զինված ոստիկանները»:
Ներկայացնենք Vesti.ru-ի անդրադարձը երևանյան վերջին իրադարձություններին: Տեսանյութում նշվում է, որ ոստիկանությունը ստիպված էր նախօրին ջրցան մեքենաներ դուրս բերել «մոլեգին ամբոխի դեմ»:
BBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է երևանյան վերջին իրադարձություններին ու գրել, թե էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները հրաժարվել են հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
ԱՄՆ Գլենդել քաղաքում հայ համայնքը միացել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին:
Մեր ոտքերը ցավում էին, մեր ձեռքերը սառչում էին սառնամանիքին ՝ առանց իրարանցման մեջ կորցրած ձեռնոցների, իսկ մենք Մայդանի մեր յուրայիններին էինք տանում այդ ծանր, երիցս նզովյալ 20 լիտրանոց բանակային թերմոսը՝ արդեն սառը թեյով: Այն չնահանջելու ու ազատ լինելու մեր ձգտման խորհրդանիշն էր:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ադմինիստրացիան առաջարկել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին վերադառնալ Կիև ու իր անմեղությունը ապացուցել դատարանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ռուսաստանը խաղացող է, որն ունի հզոր ազդեցություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ։ Եթե Ռուսաստանը որոշի, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի, այն կկարգավորվի»։
Հիշեցնենք, որ մինչ այդ ցուցարաները տարբեր վանկարկումներով պահանջում էին, որ նախարարը հեռանա իրենց մոտից: Բազմաթիվ կոչերից հետո՝ ԿԳ նախարարը հեռացավ ցուցարարների մոտից:
Բաղրամյան պողոտայում ակտիվիստները սկեցին պահանջել, որ Հանրապետական կուսակցության պատգամավորները հեռանան նստացույցի վայրից:
«Մեր կենդանի պատը պետք է մնա այստեղ, քանի դեռ կա որևէ բռնության վտանգ՝ այսինքն՝ ամբողջ գիշեր: Բոլոր այս կատեգորիայի մարդկանց կոչ ենք անում գալ և միանալ այս պատին, որպեսզի բացառենք բռնությունը»:
«Ամերիկացի ընկերների առաջին նախազգուշացումը Երևանին»,-այսպես է իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունը ռուսաստանցի հեղինակավոր փորձագետ Վիտալի Տրետյակովը:
Բրիտանացի ռոք երգիչ ու դերասան Դևիդ Բոուին օգտահաշիվ է բացել Instagram-ում @davidbowie նիկով, հայտնել է սոցցանցի մամլո ծառայությունը: