Բաժիններ՝

Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում անցկացվող G7-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն անվճար կլինի ոչ միայն բանակցությունների 60 օրվա ընթացքում, այլև դրանից հետո։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Հորմուզի նեղուցը բաց կլինի առանց տուրքերի, այդ թվում՝ 60-օրյա ժամկետից հետո», – նշել է նա։

Հարցին, թե ինչ է ակնկալվում բանակցությունների երկրորդ փուլից, Թրամփը պատասխանել է, որ կարծում է, որ «դա տեղի կունենա ժամանակին»։

«Իրանը ցանկանում է, որ սա ավարտվի, նրանք պետք է վերադառնան գործի», – ասել է Թրամփը լրագրողներին՝ հավելելով, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։

Թրամփը նաև նշել է, որ առաջիկա օրերին մամուլի ասուլիս կհրավիրի՝ փաստաթուղթը մանրամասն ներկայացնելու համար։ Նա նշել է, որ կընթերցի համաձայնության տեքստը «բառ առ բառ», որովհետև «դա շատ կարևոր փաստաթուղթ է»։

Ինչ վերաբերում է Իրանի հարստացված ուրանին, Թրամփը նշել է, որ այն առգրավելու հարցում շտապելու ոչինչ չկա։

Նա հավելել է, որ Իրանի հետ կնքվող համաձայնագիրը պետք է ուղարկվի Կոնգրես՝ հաստատման։

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են հասել փոխըմբռնման հուշագրի հարցում, որով վերջ են դրվել ռազմական գործողություններին բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Փաստաթուղթը կստորագրվի հունիսի 19-ին Ժնևում։ Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը բանակցություններ կանցկացնեն վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ, որը կներառի Իրանի միջուկային ծրագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930