
ԵՄ-ն կներդնի միջազգային ավիաչվերթերի ուղևորների հաշվարկի միասնական կարգ

Այսօր Եվրամիության անդամ երկրների ՆԳՆ ղեկավարները նիստի ժամանակ պայմանավորվել են ընդունել համաձայնագիր ուղևորների ռեեստրի վարման կանոնների մասին:
Այս մասին հայտնել է միգրացիայի, ներքին գործերի ու քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսն իր Twitter-ում:
«Ուղևորների ռեեստրի մասին համաձայնագիրը հավանություն է ստացել Եվրամիության խորհրդի կողմից: Հաջորդ քայլը Եվրախորհրդարանն է: Մեծ քայլ է քաղաքացիների անվտանգության ապահովման համար»,- գրել է նա:
Նախագիծը նախատեսում է ուղևորների տվյալների փոխանակում, ովքեր ժամանում կամ հեռանում են Եվրամիությունից ինքնաթիռներով:
Տեղեկությունները պետք է պահպանվեն կես տարի, կունենան լայն մատչում, ինչից հետո դրանք կօգտագործեն միայն հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: