Բաժիններ՝

Կալիֆոռնիայի հրաձգությունը եղել է ահաբեկչություն. Հետաքննությունների դաշնային բյուրո

Reuters-ի աղբյուրները պնդում են, որ կինը, ով ամուսնու հետ միասին Կալիֆոռնիա նահանգի Սան-Բեռնարդինո քաղաքի հաշմանդամների կենտրոնում կրակ էր բացել մարդկանց վրա, կարող է առնչություն ունենալ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը:
Ինչպես գրում է գործակալությունը, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն որակել է Սան-Բեռնարդինոյի հրաձգությունը, որին զոհ էր դարձել 14 մարդ, որպես ահաբեկչական գործողություն:

Հիշեցնենք, որ ամուսնական զույգի գործողությունների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ևս 14 մարդ: Չարագործները կրակ էին բացել Սան-Բեռնարդինոյի սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնության Inland շրջանային կենտրոնի սրահում, որտեղ այդ պահին կազմակերպվել է երեկույթ պետծառայողների համար:

Հարձակումն իրականացրել էին 28-ամյա Սաիդ Ֆարուկն ու 27-ամյա Տեշֆին Մալիկը: Նշենք, որ տղամարդն ու կինն սպանվել էին ոստիկանության կողմից:
The Washington Post-ի տվյալով՝ Սան-Բեռնարդինոյի հրաձգությունը դարձել է զենքի կիրառման 355-րդ դեպքն ԱՄՆ-ում՝ սկսած տարեսկզբից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031