Ավանի 01/12 ընտրատեղամասում կասկածելի երևույթներ են գրանցվել:
«Մենք ասել ենք, որ սահմանադրական փոփոխությունների այս հանրաքվեն կեղծ օրակարգ ենք համարում և կարծում ենք, որ սա որևէ ապոկալիպտիկ փոփոխություն չի բերելու Հայաստանին և քաղաքական կյանքի տրամաբանությունը չի փոխելու»:
«Ես, ճիշտն ասած, այդ ամբողջ ինֆորմացիան պետք է ստուգեմ, չեմ կարծում՝ իդեալական հանրաքվե կլինի, բայց մենք բոլոր տեղամասերում ունենք մեր ներկայացուցիչները, ու իրենց արձանագրումների վրա էլ կհիմնվենք»:
Այսօր քվեարկության գնացած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, մինչ տեղամաս մտնելը, մետացավ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Էրեբունի վարչական շրջանի թիվ 13/9 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Այվազյանը մեզ հետ զրույցում խոսելով Սահմանադրության հանրաքվեի ընթացքի մասին՝ նշեց, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, և ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել։
Սահմանադրության հանրաքվեի քվեարկությունը թեև դեռ ժամեր առաջ է սկսվել, սակայն հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն արդեն իսկ սկսել է ողողվել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների քվեարկած քվեաթերթիկների լուսանկարներով:
Էրեբունի վարչական շրջանի թիվ 13/13 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Ավետիսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ այս պահի դրությամբ ընտրատեղամասում ոչ մի խանխտում, արտառոց դեպք կամ բողոք չի եղել։
Ս. Սպանդարյանի անվան դպրոցում, որտեղ տեղակայված է հանրաքվեի 9/11 տեղամասը, լարված իրավիճակ էր ստեղծվել: Հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը անդամներից մեկին, ով, ըստ նրա, ՀԱԿ-ից է, մեղադրում էր մասնակիցներին ուղղորդելու մեջ:
Դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu), ևս 2 զինծառայող վիրավորվել են:
«Ես էլ եմ ուզում իշխանափոխություն՝ խաղաղ եղանակով, հավելյալ թաղումներ չեմ ուզում: Եթե արյուն պետք է լինի, և պետք է դիմակայենք դիպուկահարին, պետք է նվազագույն լինի այդ արյան թափումը և պետք է քաղաքական արդյուքն բերի: Այդ օրը՝ ապրիլի 9-ին, ես համարեցի, որ դա անհնար էր, հաջորդ օրն ունենալու էինք տասնյակ թաղումներ»:
Դիտարկելով մամուլը, կարելի է ասել, որ եթե անգամ հանրությունը մոտ երկու ամիս առաջ բացարձակ տեղյակ չէր, թե ինչ է կատարվում Սահամանդրության շուրջ, մամուլը կարողանում էր լրացնել այդ բացը և ամսվա կտրվածքով 30-40 հրապարակում անպայման անդրադառնում էր դրան:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն անցնելու է:
Էրեբունի վարչական շրջանում տեղակայված թիվ 11/09 տեղամասի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Վալենտինա Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ ոչ մի խախտում և արտառոց դեպք չի նկատել ընտրատեղամասում։
«Ինձ կգտնեք Ազատության հրապարակում՝ այս գիշեր 8- ից սկսած»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Քիչ առաջ թիվ 10/08 ընտրատեղամաս այցելեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով բավականին բարձր տրամադրություն ուներ։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենք կազմակերպչական աշխատանքներն են կատարել, իսկ հանրաքվեն պետք է կատարվի ժողովրդի միջոցով։
Երևանի Սպանդարյանի անվան դպրոցում, որտեղ տեղակայված է 09/11 ընտրատեղմասում քիչ առաջ քվեարկեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա ընտրատեղամաս էր եկել թոռան հետ, ով հանձնաժողովի նախագահի խոսքով, առաջին անգամ էր քվեարկում։
BBC-ի ռուսական ծառայությունը, անդրադառնալով այսօր Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, գրում է, որ հանրաքվեն նախատեսում է անցում խորհրդարանական հանրաքվեին:
Ռուսական Vesti-ն անդրադարձել է Հայաստանում անցկացվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, որը նախատեսում է նախագահական կառավարումից անցում խորհրդարանական կառավարման:
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր ժամը 11:00-ին Երևանի Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրատեղամասում մասնակցել Է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը:
Ռուսական RIA Novosti գործակալությունն անդրադարձել է Հայաստանում այսօր անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Երևանի Սպանդարյանի անվան դպրոցում, որտեղ տեղակայված է 09/11 ընտրատեղմասը, քիչ առաջ քվեարկեց նախագահ Սերժ Սարգսյանը։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ներկայացրել է մինչև այս պահը արձանագրված ընտրախախտումները: Դրանք ներկայացնում ենք ստորև. 9/27 Ընտրողների համար նախատեսված ցուցակն, որտեղ ստորագրում են քվեաթերթիկն ստանալուց առաջ, արդեն էջեր կան, որ լցված էին արդեն ժամը 9-ի դրությամբ:
Քիչ հետո Երևանի Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրական տեղամասում սահմանադրական փոփոխությունների նախագծին քվեարկելու է նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստացել է հերթական ահազանգը. դիտորդներին թույլ չեն տալիս ընտրողներին հարցնել անունները կամ ընտրացուցակներից նայել հերթական համարները՝ դա համարելով քաղվածք ընտրողների ցուցակից:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցեց Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/14 ընտրատեղամասում։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իրականացնում է դիտորդական առաքելություն թիվ 1 ընտրատարածքում: Ըստ http www.hra.am-ի, արդեն գրանցվել են առաջին խախտումները:
41 ընտրատարածքների շուրջ ավելի քան 1900 ընտրատեղամասերում Հայաստանի բնակչությունը կքվեարկի՝ այո կամ ոչ՝ այդպիսով արտահայտելով իր վերաբերմունքը ՀՀ սահմանադրության նոր նախագծին:
Հարցին, թե ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպումից, Ռարը պատասխանեց, որ շփումները երկու նախագահների միջև դրական հանգամանք են։ Սակայն, ըստ նրա, այս պայմաններում բեկում ակնկալելն անիմաստ կլինի։
Թուրքիայի Սամսուն նավահանգստում արգելափակվել են 4 ռուսական նավեր, հայտնում է թուրքական Haber7 թերթը:
«Հասարակական ամոթը, ինչպես արյունալի զվարճանքը, պետք է կանգնեցվի»,- համաշխարհային հեղինակավոր TED կոնֆերանսում ունեցած իր ելույթում հայտարարել է Մոնիկա Լևինսկին` անդրադառնալով ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ սիրավեպից հետո իր շուրջ ստեղծված հասարակական հսկայածավալ աղմուկին: