
Իրանում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Իրանի հարավ-արևմուտքում՝ «Բուշեր» ատոմակայանից 105 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է RIA Novosti-ն:
Երկրաշարժը տեղի է ունեցել երեկ՝ Երևանի ժամանակով ժ. 23.23-ին:
Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Ֆիրուզաբադ քաղաքից հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 31,9 կմ խորության վրա:
Հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան: