
Ադրբեջանական նավթահանքում ծագած հրդեհի հետևանքով 32 մարդ է զոհվել

Ադրբեջանում՝ Կասպից ծովում գտնվող «Գյունեշլի» նավթի հանքավայրի հարթակում երեկ ծագած ուժեղ հրդեհին զոհ է դարձել 32 աշխատակից, հայտնում է Reuters-ը:
Չնայած քամուն ու բարձր ալիքներին՝ Ադրբեջանի ԱԻՆ-ի աշխատակիցներին հաջողվել է փրկել 42 մարդու կյանք. նրանց տարհանել են:
Ուժեղ հրդեհը սկսվել է թիվ 10 հարթակում գազային հոսքի հետևանքով:
Այսօր հարթակ է ժամանել Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Նշվում է, որ հրդեհը տեղայնացվել է, բայց մարել չի հաջողվում՝ եղանակային վատ պայմանների պատճառով:
https://www.youtube.com/watch?v=nEiUEPY8h5Y