Թուրքիան դադարեցրել է հարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի դիրքերին «Սու-24»-ի դեպքից հետո. Reuters
Նոյեմբերի 24-ից հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչ մի հարված չեն հասցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը, այսինքն՝ ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո, գրում է Reuters-ը:
Ինչպես հայտնում է գործակալությունը, ԱՄՆ-ը հետաձգել է իր վաղեմի խնդրանքը՝ ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայում Թուրքիայի առավել ակտիվ դերի վերաբերյալ: Նման քայլի պատճառը Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների էսկալացիայից խուսափելն է:
Նշվում է, որ թուրք զինծառայողները մասնակցում են ԴԱԻՇ-ի զինյալների դեմ օպերացիաների կեսին, մասնավորապես, նրանք զբաղվում են լոգիստիկայով ու վարում են հետախուզական գործունեություն: