
ԴԱԻՇ-ը Սիրիայում տարածում է մարմինը քայքայող հիվանդություն

Սիրիայում տարածվում է լեյշմանիոզ կոչվող վտանգավոր հիվանդությունը, որը քայքայում է մարդկանց մարմինը: Լեյշմանիոզը հայտնի է վաղուց, սակայն ներկայում այն Սիրիայում ախտահարել է մեծաթիվ մարդկանց, քանի որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները սպանվածների մարմինները նետում են փողոցներում: Փտող մարմիններից հիվանդությունը տեղափոխում են միջատները:
Հիվանդությունն ամենից շատ տարածվել է Սիրիայի այն շրջաններում, որտեղ ընթանում են ռազմական բախումներ: Պատերազմի պայմաններում Սիրիայում փաստացի ոչնչացվել է առողջապահական համակարգը, գրում է The Sun-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ լեյշմանիոզից տարեկան մահանում է շուրջ 30 հազար մարդ: