Բաժիններ՝

«Նոր Հայաստան»-ի լուռ երթը տեղի չի ունենա

«Վաղը ժամը 8-ին հրապարակը պետք է լեցուն լինի, տաք հագնված եղեք»,- քիչ առաջ այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր հավանաբար «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի լուռ երթը չի կայանա, քանի որ այսօր միջադեպ է տեղի ունեցել. «Բոլորս առանձին կոփվենք, պատրաստվենք վաղվան: Ով չի ուզում գալ, թող չգա, այլևս չեմ հրավիրելու: Նա, ով բռնություն է կատարել յուրաքանչյուր քաղաքացու վրա, Սերժ Սարգսյանից՝ մինչև գյումերցի, պատասխան կտան: Այսօր մի փոքր պետք է առանձնանանք, քանի որ վաղը բոլորս առանձին որպես քաղաքացի ենք ներկայանալու, պետք է պատրաստվեմ որպես քաղաքացի, ամեն ինչը պետք է տա ամեն քաղաքացի, որպեսզի ունենաք կյանք և աատություն մեր հայրենի հողի վրա, արդեն վաղը 8-ից սկսած մի մարմին, մի հոգի, մի ուժ դարձած պետք է իրակնացնենք այն, ինչ մեր ժողովրդին է պատկանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս